Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մանե Թանդիլյան. Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է լինել ՔՊ կուսակցության հանրահավաքը

Մանե Թանդիլյան. Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է լինել ՔՊ կուսակցության հանրահավաքը
14.04.2018 | 10:21

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, ոչինչ իրենց և դաշինքի հայտարարություններում չի փոխվել:

«Ազատությանը» Մանե Թանդիլյանն ասել է.«Մեր չմիանալու պատճառը մենք բացատրել ենք: Եվ ես կարծում եմ, որ լուրջ քննադատության ենք արժանացել այդ պատճառով: Այս պահին չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»:
Հարցին, թե ինքն անօրինական համարո՞ւմ է շենքերը պաշարելը, ինչպես ցանկանում է անել Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը նշեց, որ օրենքի շրջանակներում ցանկացած քայլ չպետք է առերեսվի ընդդիմության: «Գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում»,- ասել է նա:
Մեկ այլ հարցի, թե արդյոք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ պատգամավորը պատասխանել է․ «Վարչապետի թեկնածու առաջադրելը մեր մասնակցային և հակակշիռ ստեղծելու այս առաքելությունն իրականացնելու վարքագծից է ելնում: Դա մեր դաշինքն է քննարկել, բայց երբ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց այլ ճանապարհային քարտեզով շարժվել, այդ քննարկումն արդեն արդիական չմնաց»: Նրա խոսքով՝ այս պահին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին քննարկում չկա նաև Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև: Հարցին` փողոց դուրս չեն գալիս, թեկնածու չեն առաջադրում, «Ելքի» տեսակետը` թույլ չտալ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնա, ինչպե՞ս է իրականացվելու, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Մեր առաջարկը, թե ինչպես վարվել, բխել է հենց վարչապետի թեկնածու առաջարկելով, փողոցային կոմպոնենտով:

Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանը» «Ելք» դաշինքի շրջանակներում առաջարկել էր որոշակի քայլեր, որոնք բացառապես կոնսեսնսուսային տարբերակ էին նախատեսում դա իրականացնելու համար: Բայց, քանի որ դա իրողություն չի դարձել, և կոնսենսուսային լուծում չի գտնվել, մեր գործընկերը իր սեպարատ քայլով է որոշել գործողություն իրականացնել, մենք«Ելքից» դուրս գործողություն չենք ընդունում»: Իրենց պայքարը լինելու է օրենսդրական դաշտում փոփոխություններ իրականացնելով: Հարցին` դաշինքում նորից համախմբվածությունը հնարավո՞ր է համարում, նա պատասխանեց՝ ընդհանրապես անհնար ոչինչ չկա:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ